LingvoLIT-ն ապահովում է իր հաճախորդներին պրոֆեսիոնալ կրկնօրինակման ծառայություններով` տեղայնացնելով օտար ֆիլմերը, ֆիլմերի հոլովակները, գովազդները և այլն: Պատվերը ստանալուց հետո առաջին հերթին մենք կատարում ենք այն նյութի թարգմանությունը, որն ապագայում կօգտագործվի կրկնօրինակման համար: Այնուհետև մեր մասնագետները մշակում են տեքստն այնպես, որ թարգմանված նյութերի արտահայտությունները և նախադասություններն իրենց երկարությամբ համապատասխանեն բնօրինակին և համընկնեն դերասանների արտաբերման հետ:

Հաջորդ փուլը հնչունավորման դերասանների ընտրությունն է: Նախագծում հնչունավորման դերասանի դերը հաստատելու համար գլխավոր չափանիշներից է՝ արդյոք նրա ձայներանգը համապատասխանում է դերասանի՝ ֆիլմում հնչող սկզբնական ձայնի հետ: Նաև կարևոր են այնպիսի գործոններ, ինչպիսիք են  գործող անձի խառնվածքն ու տարիքը: Առաջին հերթին մենք հաշվի ենք առնում մեր հաճախորդների պահանջները: Մեր հաճախորդներն իրենց նախագծերի համար կարող են LingvoLIT-ի նյութերի շտեմարանից ընտրել ցանկացած ձայն, որը նրանց դուր կգա:

Եզրափակիչ փուլերն են հնչունավորման դերասանների ձայնագրումն ու տեխնիկական աշխատանքը ձայների հետ, որոնցով զբաղվում է հնչունավորման ռեժիսորը: Բոլոր փուլերում, սկսած պատվերի ընդունումից մինչև այն հանձնելը, աշխատանքն իրականացվում է սեղմ ժամկետներում: