Խմբագրում և սրբագրում

Եթե դուք ունեք տեքստ, բայց վստահ չեք` այն ճիշտ է, թե ոչ, ցանկանում եք ստուգել այն, կամ այնտեղ կան ուղղման ենթակա սխալներ, ու այդ սխալներն ուղղելու համար դուք օգնության կարիք ունեք, այդ դեպքում պետք է կապ հաստատեք LingvoLIT կազմակերպության հետ: Մենք ունենք զանազան ոլորտների փորձառու, որակավորված և աշխատասեր մասնագետներ, ովքեր ամենակարճ ժամանակահատվածում պրոֆեսիոնալ կերպով կխմբագրեն և կսրբագրեն ցանկացած տեքստ:

Եթե դուք գրող եք և ցանկանում եք գիրք գրել կամ ուսանող եք և ցանկանում եք լավացնել ձեր գրավոր աշխատանքը, LingvoLIT-ը կօգնի ձեզ հստակ և քերականորեն ճիշտ արտահայտվել: Բիզնեսի աշխարհում նույնպես շատ կարևոր է սխալներ չունենալ որևէ տեքստի մեջ, որովհետև յուրաքանչյուր սխալ կարող է լինել ճակատագրական: Եթե ձեր կազմակերպությունն ամեն տարի թողարկում է հարյուրավոր փաստաթղթեր, եթե ոչ ավելի, հեշտությամբ կարելի է չնկատել որոշ մանրամասներ և սխալներ անել: Այդ պատճառով ձեզ պետք է աութսորսինգ անել ձեր տեքստերի խմբագրումը և սրբագրումը այնպիսի կազմակերպությանը, ինչպիսին է LingvoLIT-ը, որը կանի իր աշխատանքը պատշաճ, արագ՝ պահպանելով գաղտնիությունը: