Թարգմանչական ծառայություններ

LingvoLIT-ն իր հաճախորդներին առաջարկում է պրոֆեսիոնալ թարգմանչական ծառայություններ՝ սկսած իրավաբանության ոլորտից մինչև բժշկականը, տեխնիկականից մինչև զբոսաշրջություն և այլն: Մեր մասնագետները կավարտեն աշխատանքը մինչև նշված ժամկետները՝ տրամադրելով ձեզ վստահելի և ճշգրիտ թարգմանություններ: Յուրաքանչյուր նախագծի համար, լինի այն մեծ թե փոքր, մենք օգտագործում ենք 3 փուլ, որպեսզի երաշխավորենք բարձր որակ`

  1. Թարգմանություն
  2. Խմբագրում
  3. Սրբագրում

Մասնագետների խումբ է ձևավորվում թարգմանչական նախագիծն իրագործելու համար: Այս թիմն իր մեջ ներառում է թարգմանիչներ, խմբագիրներ, սրբագրիչներ և նախագծի ղեկավարներ, ովքեր թարգմանության ոլորտի փորձագետներ են, ունեն մեծ փորձ և համապատասխան որակավորումներ: Հիանալի մասնագետների և պատշաճ թարգմանություն-խմբագրում-սրբագրում (ԹԽՍ) հաջորդականության շնորհիվ, որը LingvoLIT-ն օգտագործում է իր ամենօրյա աշխատանքի ընթացքում, մենք կարող ենք երաշխավորել ամենաբարձր որակը: Միևնույն ժամանակ LingvoLIT-ն առաջարկում է լավագույն գները՝ թարգմանչական ծառայությունների համար: Մենք երաշխավորում ենք բոլոր այն նյութերի գաղտնիությունը, որոնք մենք ստանում ենք մեր հաճախորդներից:

Զեղչեր

Իր հաճախորդների նախագծերի համար LingvoLIT կազմակերպությունը Թարգմանության հիշողության (ԹՀ) ստեղծման և պահպանման համար օգտագործում է ավտոմատացված միջոց: Թարգմանության յուրաքանչյուր միավոր պահպանվում է ԹՀ-ում: Դա նշանակում է, որ յուրաքանչյուր նյութ, որը մեկ անգամ թարգմանվում է, հետագայում բազմիցս կարող է օգտագործվել: Ունենալով ԹՀ` մենք մեր հաճախորդներից գումար ենք գանձում ավելի քիչ բառերի համար: Մենք զեղչում ենք և՛ կրկնությունների, և՛ միմյանց նման բառերի դեպքում:

Թարգմանության ոլորտներ 

Տեխնոլոգիա Հասարակայնության հետ կապեր Բժշկություն
Տրանսպորտ և զբոսաշրջություն Առողջություն և սնունդ Ինտերնետ-մարքեթինգի ծառայություն
Ֆինանսներ և տնտեսագիտություն Ապահովագրություն և ավելին
Քոնսալթինգ Գովազդ